Կրակոցներ Երևանում. օդաճնշիչ ատրճանակով մի քանի անգամ կրակել են 26-ամյա երիտասարդի դեմքին

Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժել է Դավիթաշենի բնակիչներից մեկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Մահվան ելքով առաջին վրաերթը նոր կառուցված Աշտարակի խճուղում. տղամարդը տեղում մահացել է

Ժամը 00:30-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Փիրումյան փողոցում կրակոցներ են հնչել:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր ու պարզել, որ անհայտ անձը նշված շենքի բակում իր մոտ եղած օդաճնշիչ ատրճանակով մի քանի անգամ կրակոցներ է արձակել Դավիթաշեն 3-րդ թաղամասի բնակիչ, 26-ամյա Գևորգ Սարգսյանի դեմքին:

Սարգսյանը վնասվածքներ է ստացել:

Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, հանցագործությունը բացահայտելու, կրակողին և ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ: