ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։10-ի սահմանում Կոտայքի մարզի բնակիչ, 40-ամյա Արայիկ Նազարեթյանը նոր կառուցվող Աշտարակի խճուղում իր վարած Mercedes E 200 մակնիշի 02 AP 101 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել երիտասարդ տղամարդուն, որը փողոցը հատել է հետիոտների համար չնախատեսված հատվածով։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Վարորդը չի փախել դեպքի վայրից, փորձել է օգնել վրաերթի ենթարկվածին, բայց նա տեղում մահացել է։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 30-ամյա Էդգար Սամվելյանն է։
Ըստ կայքի` նշված դեպքն առաջին մահվան ելքով վրաերթն է նոր կառուցված Աշտարակի խճուղու հատվածում։