ՀՀ իշխանության ու Մնացականյանի հակամարտությունից տուժեց Քոչարյանի թիկնազորի պետի որդին

«Հրապարակ» օրաթերթը գրում է` Արցախում վրդովված են, որ Կարեն Սարգսյանը «չուժոյ պախմել» զրկվեց պաշտոնից, թեպետ, ասում են՝ լավ էր աշխատում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանյան իշխանությունների և Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի միջև ծավալված հակամարտության հետևանքով տուժածներից մեկը Կարեն Սարգսյանն է՝ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարկիսովի որդին։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Լևոն Մնացականյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Պարբերականը հիշեցնում է, որ Կարեն Սարգսյանն Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) պետն էր, «բայց ստիպված եղավ ազատվել այդ պաշտոնից, քանի որ իշխանությունների «դատաստանից» հետո Լյովա Մնացականյանին չէին կարող անպաշտոն թողնել և նշանակեցին ԱԻՊԾ-ում»:

«Արցախում վրդովված են, որ Կարեն Սարգսյանը «չուժոյ պախմել» զրկվեց պաշտոնից, թեպետ, ասում են՝ լավ էր աշխատում»,– գրում է թերթը:

Ըստ պարբերականի` նրա սիրտն էլ չկոտրելու համար նշանակել են Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ: