Հայաստանում օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` դեկտեմբերյան վերջին շաբաթը կսկսվի տեղումներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Հաջորդ շաբաթվա առաջին օրը կմեկնարկի տեղումներով ու մառախուղով։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն` դեկտեմբերի 24-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն։ Օդերևութաբանները նույն եղանակն են կանխատեսել նաև դեկտեմբերի 26-ի համար։

Իսկ հանգստյան օրերին` դեկտեմբերի 22-ին և 23-ին, ինչպես նաև 24-ի գիշերն ու ամսի 25-ին տեղումներ չեն գրանցվի։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 24-26-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։

Երևանում դեկտեմբերի 22-23-ը, 24-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 24-ի ցերեկը և 26-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Առավոտյան ժամերին ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ։

Այսօր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի 5-7 աստիճան տաքության սահմանում, իսկ գիշերային ժամերին կգրանցվի 1 աստիճան ցրտից մինչև 1 աստիճան տաքություն։