ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Երգիչ, հաղորդավար Արամ MP3-ը առաջիկայում զորակոչվելու է ՀՀ զինված ուժեր՝ զինվորական ծառայության: Այս մասին հայտնում է AraratNews.am-ը։
Երգիչը հաստատել է տեղեկությունը` նշելով, որ ինքն ունի բժշկական կրթություն և օրենքով սահմանված կարգով մեկնում է զինված ուժեր որպես բժիշկ, ունի լեյտենանտի կոչում:
«Ես համարվում եմ պահեստազորի բժիշկ, մինչև 35 տարեկան պետք է գնամ և ծառայեմ: Գնում եմ հայրենիքիս առաջ պարտքս կատարելու»,- նշել է երգիչը:
Հարցին, թե արդյոք տեղյա՞կ է, որ ուղղությամբ տեղակայված զորամաս է մեկնելու, Արամ MP3-ն ասաց, որ դեռ տեղյակ չէ: Մյուս հարցին, թե շարունակելո՞ւ է զբաղվել իր մասնագիտական՝ հանրային գործունեությամբ, Արամ MP3-ը նշել է, որ հավանաբար կհասցնի զբաղվել նաև իր աշխատանքով: