Հայաստանում ձվի դեֆիցիտի մասին անհիմն լուրեր են տարածվում. զգուշացնում են թռչնաբույծները

Թռչնաբույծների միությունը մեծածախ ու մանրածախ իրացնողներին խնդրում է արհեստականորեն չբարձրացնել ձվի վաճառքի գները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Թռչնաբույծների միությունը հերքում է Հայաստանում ձվի դեֆիցիտի մասին լուրերը։

Հայաստանը կասեցրել է խոզի մսի ու թռչնամսի ներմուծումը Ռուսաստանից

«Պաշտոնապես հերքում ենք նման լուրերը և հայտնում, որ 10-ը խոշոր և միջին ֆաբրիկաների և 25-ից ավել խոշոր ֆերմերներն այժմ արտադրում և շուկա են հանում օրական 1.2 մլն հատից ավելի սննդային ձու (առանց գյուղացիական տնտեսությունների): Նշված քանակությունը և ունեցած ռեզերվները ամբողջությամբ ապահովում են սպառողական շուկայի օրվա և նախատոնական առևտրի պահանջարկը` չբարձրացնելով ներկայում գործող ձվի բացթողման գները»,– նշված է միության տարածած հաղորդագրության մեջ:

Թռչնաբույծների միությունը միաժամանակ խնդրում է մեծածախ ու մանրածախ իրացնողներին արհեստականորեն չբարձրացնել ձվի վաճառքի գները` հաշվի առնելով մատակարարման բավարար քանակները և տեղական արտադրողների կողմից ձվի գնի չբարձրացման մասին երաշխիքները: