Ադրբեջանը կրակում է, Արցախը ձեռնպահ է մնում պատասխան գործողություններից. ՊՆ

Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է առաջնագծում տիրող իրավիճակի վերաբերյալ ամփոփ տեղեկությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

«Նշված ժամանակահատվածում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց»,– նշված է հաղորդագրությունում:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: