Հրաձգություն Վիեննայի կենտրոնում. մեկ մարդ զոհվել է

Կրակ բացող անհայտ անձը փախել է դեպքի վայրից, նրան այժմ որոնում են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 Դեկտեմբեր — Sputnik. Վիեննայի կենտրոնում ստացած հրազենային վերքերից զոհվել է մեկ մարդ:

Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ լրատվամիջոցի՝ ևս մեկը տեղափոխվել է հիվանդանոց:

Ավելի վաղ ոստիկանության ներկայացուցիչը հայտնել էր, որ առնվազն երկու մարդ վերքեր են ստացել Վիեննայի կենտրոնի Figlmuller ռեստորանի մոտ տեղի ունեցած հրաձգության հետեւանքով:

«Այժմ ոստիկանությունը փնտրում է հանցագործին: Տեղի ունեցածի պատճառները պարզվում են»,-ասել է ոստիկանության ներկայացուցիչը:

Արտակարգ պատահարի վայրում աշխատում են շտապ օգնության բրիգադները եւ Ավստրիայի հատուկ նշանակության հակաահաբեկչական ստորաբաժանումը, իսկ երկնքում ոստիկանության ուղղաթիռներ կան: