Տոներից հետո կխստացվի ապօրինի առևտրի վերահսկողությունը

Մարությանը հավաստիացրել է, որ օրինականությունը պահպանվելու է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. Հունվարի 1-ից Երևանում խստացվելու է փողոցային ապօրինի առևտրի վերահսկողությունը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նրա խոսքով՝վերահսկողությունը իրականացվում է ուժերի ներածին չափով: «Ես միշտ շրջում եմ Երևանի փողոցներում, քաջ տեղյակ եմ, թե ինչ է կատարվում, և ինձ մոտենում են երկու կողմի քաղաքացիները: Մի կողմը պահանջում է, որ այս ապօրինի առևտուր չլինի, մյուս կողմում էլ ասում են, որ դրանով տուն են պահում»,- ընդգծեց Երևանի քաղաքապետը:

Մարությանը հավաստիացրեց, որ օրինականությունը, այնուամենայնիվ, պահպանվելու է:

«Հունվարի 1-ից շատ ավելի խիստ է լինելու հսկողությունը ապօրինի առևտրի հետ կապված»,- շեշտեց Երևանի քաղաքապետը՝  հավելելով, որ այն հնարավորությունների սահմաններում հասցվելու է նվազագույնի: