Պետերբուրգում բռնաբարության մեղադրանքով կալանավորվել է ռեանիմատոլոգ Հովհաննիսյանը

Բժիշկ Արմեն Հովհաննիսյանին կասկածում են անզգայացումից ուշքի եկող կին հիվանդների նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. «Յուվենտա» կլինիկայի ռեանիմատոլոգը, որը մեղադրվում է երեք կին հիվանդների նկատմամբ սեռական ոտնձգության մեջ, կալանավորվել է երկու ամսով։ Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Կարոլինա Սարգսյանի պլաստիկ մղձավանջը. կլինիկայի գլխավոր բժիշկն ազատ է արձակվել

Ձերբակալվածը 58-ամյա Արմեն Հովհաննիսյանն է. նա աշխատում էր «Յուվենտա» երեխաների ախտորոշիչ կենտրոնում։ Նրա զոհն են դարձել 1997, 2001 և 2002թ-ին ծնված՝ վիրահատական անզգայացումից ուշքի եկող աղջիկներ։

Բացի այդ, նախօրեին ոստիկանություն է դիմել Պետերբուրգի 32-ամյա մի բնակչուհի։ Ըստ նրա՝ բժիշկ անեսթեզիոլոգը սեռական ոտնձգություն է կատարել իր 15-ամյա աղջկա նկատմամբ։

Ավելի վաղ ՌԴ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը հաղորդել էր պետական կլինիկայի անեսթեզիոլոգի ձերբակալության մասին՝ երեք երիտասարդ հիվանդների նկատմամբ սեռական ոտնձգության մեղադրանքով։

Կլինիկայի ներկայացուցիչը հայտարարել է ՌԻԱ Նովոստիին, որ հաստատությունն ինքն է դիմել իրավապահներին։

Կոսմետոլոգիական ու բժշկական կենտրոններում հնարավոր է վարակվել հեպատիտով

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «բռնաբարություն» և «սեռական բնույթի բռնի գործողություններ» հոդվածներով։ «Յուվենտայում» հաստատել են ռեանիմատոլոգի ձերբակալության փաստը, բայց մանրամասներ չեն հայտնել։

Հովհաննիսյանին մեղադրանք է ներկայացվել չորեքշաբթի օրը. նա իր մեղքը չի ընդունել։

Հայտնի է նաև, որ կասկածյալը, ձերբակալությունից հետո առողջական վիճակի վատթարացման հետևանքով, տեղափոխվել է բժշկական հաստատություն։

Հովհաննիսյանն աշխատել է երեխաների համար խորհրդատվական-դիագնոստիկ կենտրոնում, ինչպես նաև Պետերբուրգի մի քանի մասնավոր կլինիկաներում։ Նա ունի 35-ամյա աշխատանքային փորձ։