«Stop, դու ապուշ ես». պատանի կենսահաքերը Ֆրանսիայից իրեն սուրբ ԴՆԹ է ներարկել

Դպրոցականը կոդավորել է կրոնական տեքստերի հատվածները թթուների մեջ և ներարկել ինքն իրեն։ Փորձը համացանցում բուռն բանավեճեր է առաջացրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. Իրեն կենսահաքեր անվանող ֆրանսիացի դպրոցականը, բավական տարօրինակ փորձ է արել. նա ինքն իրեն «ինքնաշեն ԴՆԹ» է ներարկել, որում կոդավորել է, իր կարծիքով,  հատվածներ կրոնական տեքստերից։ Այս մասին հայտնում է IFL Science–ը։

Պատանին կարծում է, որ նորագույն ուսումնասիրությունները թույլ են տալիս «ԴՆԹ–ի օգնությամբ կոդավորել ցանկացած ինֆորմացիա»։

«Ինձ հետաքրքիր էր, թե արդյոք կհաջողվի գաղտնագրել կրոնական տեքստերը և ներարկել դրանք կենդանի օրգանիզմի մեջ», – նշել է երիտասարդը։

Դպրոցականը սուրբ տեքստերը վերցրել է համացանցից, յուրաքանչյուր տառին համապատասխան նուկլեոտիդ վերագրել, այնուհետև առցանց ծառայության օգնությամբ նուկլեոտիդային շարքը դարձրել սպիտակուցային և իրեն ներարկել, քանի որ փորձի համար այդպես էլ կամավորներ չի գտել։

Սակայն դժբախտ «գիտնականը» համացանցում խիստ քննադատությունների և ծաղրանքի արժանացել։ Օգտատերերից մեկը նրան գրել է. «Վերջ տուր, դու ապուշ ես»։