Տապալվեց ելույթի հենց սկզբում. Մեդվեդևա-Բաբասյանն ընկել է ՌԴ առաջնության ժամանակ

Ալինա Զագիտովան կատարյալ է սահել ու կարճ ծրագրի արդյունքում առաջին տեղն է զբաղեցրել։ Զագիտովայի հիմնական մրցակիցը` Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանը ընկել է առաջին րոպեի ընթացքում ու 14–րդ տեղը զբաղեցրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանն այսօր Ռուսաստանի առաջնության կարճ ծրագրի արդյունքում 14–րդ տեղն է զբաղեցրել։

«Առնվազն հիմարություն է». Մեդվեդևան խոսել է Զագիտովայի հանդեպ վերաբերմունքի մասին

Գեղասահորդուհին «թիթեռնիկ» անելիս ելույթի հենց առաջին րոպեին ընկավ։

Հանդիսատեսը սատարել է Մեդվեդևային ծափահարություններով։ Սակայն դահլիճի աջակցությունը չի օգնել նրան առաջատար դառնալ։ Տեխնիկայի համար Մեդվեդևա-Բաբասյանը ստացել է 27,55 միավոր, ավելի քիչ է ստացել միայն Դարյա Պանենկովան (25,04)։

Անհաջող ելույթից հետո Մեդվեդևա-Բաբասյանը հրաժարվել էր խոսել լրագրողների հետ, բայց Instagram–ով ուղիղ եթեր դուրս եկավ։ Աղջիկը լցված աչքերով շնորհակալություն հայտնեց երկրպագուներին ու նշեց, որ իրեն մեկ է`ինչը կլինի, քանի որ երկրպագուները նրա հետ են։ Գեղասահորդուհին անսպասելիորեն ընդհատել է հուզիչ ուղերձը, հավանաբար, նա այլևս չի կարողացել զսպել արցունքները։

Երկրպագուները «հարձակվել են» Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանի վրա` Գրան պրիում պարտվելու համար

Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանի մարզիչ` Բայան Օրսերն իր հերթին մեկնաբանել է սանի անմխիթար արդյունքը։

«Իհարկե, այստեղ արդարացումներ չեն կարող լինել, մենք երկուսս էլ հիասթափված ենք... Մենք չենք հանձնվում, նա պայքարելու է վաղը, սա ամենն է, ինչը կարող ենք հիմա անել։ Ես նրա հետ կմնամ, կշարունակեմ աջակցել, նրանից երես չեմ թեքի», – ասել է Օրսերը։

Գեղասահքի մարզիչ Տատյանա Տարասովան նույնպես մեկնաբանել է աշխարհի կրկնակի չեմպիոնի անհաջող ելույթը։

«Նրա համար շատ դժվար է։ Բոլորիս համար է դժվար։ Մենք մարզումների ժամանակ նրան այդպիսին չէինք տեսել։ Նա պարզապես մոտենում էր առաջին թռիչքին», – նշել է Տարասովան։

Ինչ վերաբերում է Մեդվեդևայի գլխավոր մրցակցին` օլիմպիական չեմպիոն Ալինա Զագիտովային, ապա նա կատարյալ է սահել ու կարճ ծրագրի արդյունքներով առաջին տեղն է զբաղեցրել։