Կոնգոյում վթարի է ենթարկվել ռուսական անձնակազմով ինքնաթիռը

Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 23 մարդ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. Ռուսական անձնակազմով Ան-26 ինքնաթիռը կործանվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Կոնգոյում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Սենտեբովին։

«Ներկա պահին ընթանում են որոնողափրկարարական աշխատանքներ։ Ինքնաթիռի վթարի վայրը հայտնի չէ։ Առայժմ անհայտ են մեր օդաչուների անունները և ճակատագրերը», - պարզաբանել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ GomAir ընկերության Ան-26 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Կինշասից 35 կմ հեռավորության վրա։ Politico պարբերականը գրել է, որ 1984թ-ի արտադրության Ան-26-ը հինգշաբթի երեկոյան դադարել է կապի դուրս գալ կարգավարների հետ։ Ենթադրվում է, որ օդանավը գտնվում է Նջիլի միջազգային օդանավակայանից 40 կմ հեռավորության վրա։