Վայքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Եվս մի քանի ճանապարհներ դժվարանցանելի են կամ առկա է ցածր տեսանելիություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. Ժամը 20:00-ի դրությամբ Վայքի ավտոճանապարհներին ձյուն է: Այս մասին տեղեկացնում են Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից:

Սիսիանի ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր:

Ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը փակ է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: