Հայկ Մարությանը վառեց գլխավոր տոնածառի լույսերը

Հանդիսավոր միջոցառմանը ներկա էր նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ և դստեր հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. 2018թ-ի տարեմուտին ես երազանք էի պահել, և 2018թ-ի գարնանը իմ երազանքը կատարվեց:

«Սանիթեքի» տեխնիկան ձնամաքրման համար բավարար չէ. լրացուցիչ ուժեր կներգրավվեն

Գլխավոր տոնածառի լույսերը վառելու արարողությանը հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Բայց միևնույն ժամանակ ես՝ որպես շատ պրակտիկ և գիտությանը հավատացող մարդ, հասկանում էի, որ հրաշքները հենց այնպես չեն կատարվում. միակ պայմանը, որ քո երազանքը կատարվի, պետք է լինի այն, որ դրա մասին երազեն բոլորը: Մենք պետք է բոլորս երազենք մի բանի մասին, որ կատարվի: Եվ փաստորեն 2018 թ-ի Ամանորին բոլորս երազել ենք նույն բանի մասին՝ ապրել ազատ, անկախ և ժողովրդավարական Հայաստանում: Այսօր մենք բոլորս, այստեղ կանգնած այս հրաշք տոնածառի առջև, այս գեղեցկուհու առաջ, մտածում ենք վաղվա օրվա մասին»,-ասաց նա և նշեց, որ հրապարակի լույսերի հետ կվառվեն նաև բոլորի հույսերը:

Երևանի քաղաքապետը բեմականացված միջոցառման ընթացքում բանալիով վառեց գլխավոր տոնածառի և հրապարակի լույսերը:

Հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տիկնոջ և դուստրեր հետ: