ՌԱԴԻՈ

Մինասյան. «Շատ ավելի խորքային խնդիրներ ունենք` կապված տնտեսության կառուցվածքի հետ»

Նախկին նախարարը տպավորված չէ նոր կառավարության տնտեսական ցուցանիշներից։
Sputnik
Մինասյան. «Շատ ավելի խորքային խնդիրներ ունենք` կապված տնտեսության կառուցվածքի հետ»

Նախկին նախարար, տնտեսագետ Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը վերլուծեց ԱՎԾ-ն հրապարակած 2018թ.–ի մակրոտնտեսական ցուցանիշները։

Նրա խոսքով` երկրի տնտեսական վիճակի մասին պաշտոնական թվերով դատողություններ անելը ճիշտ մոտեցում չէ, քանի որ դրանք ֆորմալ բնույթ են կրում։

«Մենք շատ ավելի խորքային խնդիրներ ունենք, որոնք կապված են տնտեսության կառուցվածքային վերանայումների հետ։ Միայն արտահանման ցուցանիշը, եթե դիտարկենք այն տեսակետից, թե ինչ ապրանքատեսակներ են արտահանվում, կտեսնենք, որ դրանցում բարձր տեխնոլոգիական ուղղվածությունը չի գերազանցում 3 տոկոսը, նույնիսկ միջին տեխնոլոգիական ցուցանիշով չի անցնում 13 տոկոսից», –ասաց Մինասյանը` փաստելով, որ ժամանակակից երկրներում այդ ցուցանիշը գերազանցում է 30 տոկոսը։