Պետք է որոշումներ կայացնենք մեր անվտանգային հետագա զարգացումների վերաբերյալ. Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ պետք է ճանապարհային քարտեզ մշակել և ուղենշել գործողությունների հստակ ծրագիր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը։

Որքա՞ն է թալանվել բանակից, քանի՞ քրեական գործ է հարուցվել. Վանեցյանը փակագծեր է բացում

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, նիստի ընթացքում քննարկվել են երկրի անվտանգության ոլորտին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

«Պետք է որոշակի եզրակացություններ անենք անվտանգային միջավայրում տեղի ունեցող զարգացումների շուրջ, ինչպես նաև որոշումներ կայացնենք մեր անվտանգային հետագա զարգացումների, ռազմավարությունների, մարտավարությունների վերաբերյալ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ պետք է այդ որոշումներն իրագործելու կոնկրետ ճանապարհային քարտեզ մշակել և ուղենշել գործողությունների հստակ ծրագիր: