Նիկոլ Փաշինյանի Նոր տարվա ուղերձի հեռարձակման ձևաչափի մի քանի տարբերակ է քննարկվում

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակը նշել է, որ առայժմ հայտնի չէ` Փաշինյանը որտեղից կհղի տոնական ուղերձը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի Ամանորի ուղերձի հեռարձակման ձևաչափի մի քանի տարբերակ է քննարկվում: «Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը:

Հարցին` արդյոք ճիշտ է այն տեղեկությունը, որ վարչապետի պաշտոնակատարի Ամանորի ուղերձը լինելու է ուղիղ եթերում ու Հանրապետության հրապարակից, Արման Եղոյանը ո՛չ դրական, ո՛չ էլ բացասական պատասխան չի տվել։

«Վարչապետի ելույթի տարբեր տարբերակներ կան, հիմա քննարկման փուլում են: Վերջնական տարբերակ չկա»,- ասել է նա:

Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա համարում գրել էր, թե վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 31-ին՝ Ամանորի գիշերը, պատրաստվում է Նոր տարին շնորհավորել Հանրապետության հրապարակից հենց ուղիղ եթերում: