Երևանում ինքնահրկիզում կատարած կնոջ վիճակը ծանր է

86–ամյա կնոջ մարմնի մակերեսի 25 տոկոսն այրվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. Երեկ Երևանի Հանրապետության հրապարակում ինքնահրկիզման փորձ կատարած կինը գտնվում է ծանր վիճակում։ Նա ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է։

Փաշինյանն այցելել է ինքնահրկիզման դիմած քաղաքացուն

Այս մասին Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան տեղեկացրի վերոնշյալ կենտրրոնից։

«Ընդհանուր մարմնի մակերեսի 25 տոկոսն է այրվել։ 1–ին, 2–րդ, 3–րդ կարգի այրվածքներ է ստացել դեմքի պարանոցի, որովայնի, ձախ վերին վերջույթի մասերում։ Ունի նաև շնչուղիների ախտահարում»,–ասացին մեզ հիվանդանոցից` հավելելով, որ ինքնահրկիզման փորձ կատարած կինը 1932 թ.–ին ծնված է, Ռիմա անունով։

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել երեկ` դեկտեմբերի 20-ին, ժամը 17։50-ի սահմաններում։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Հանրապետության հրապարակում նկատել են ինքնահրկիզում կատարող կնոջը։ Նրանք մարել են կրակը, որից հետո կնոջը տեղափոխել են Երևանի Այրվածքաբանական բժշկական կենտրոն։