Որոշումը պետք է ստորագրվի ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների կողմից. Զայնետդինով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի նշանակման ժամկետները հստակեցված չեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 Դեկտեմբեր — Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղարի նշանակման փաստաթուղթը պետք է ստորագրվի կառույցի անդամ բոլոր երկրների կողմից, դրա ժամկետները հստակեցված չեն։ Այս մասին ՌԻԱ Նովոստին ասել է ՀԱՊԿ քարտուղարության մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը:

Լուկաշենկոն Զասի թեկնածությունը պաշտոնապես առաջադրեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում

«ՀԱՊԿ անդամ 6 պետությունների ղեկավարները պետք է ստորագրեն որոշումը: Գլխավոր քարտուղարը նշանակվում է կոնսենսուսով, 6 ղեկավարների կողմից», - շեշտել է Զայնետդինովը:

Նրա խոսքով` իրենք բացի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից ՀԱՊԿ անդամ մեկ այլ երկրի ղեկավարի` որոշումը ստորագրելու մասին ինֆորմացիա չունեն:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք`Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի նշանակման մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը:

Ստանիսլավ Զասը Հայաստան դեռ չի այցելել, բայց արդեն խոսել է նման մտադրություն մասին:

Հիշեցնենք, որ Հայաստանը Մարտի 1–ի գործի շրջանակում Յուրի Խաչատուրովին հետ է կանչել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից: