Արտակարգ դեպք Տավուշում. տներից մեկում տղամարդու դիակ են հայտնաբերել

Մահացած տղամարդու գլխին հրազենային վնասվածք է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ, 81-ամյա Նազիկ Գրիգորյանը դեկտեմբերի 20-ին, ժամը 10։00-ի սահմանում զանգել է ոստիկանություն և հայտնել, որ ամուսինը՝ 80-ամյա Սուրեն Պապյանը, ինքնասպան է եղել։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, որ նույն օրը, ժամը 06։00-ի սահմանում Ս. Պապյանը իրենց տան առաջին հարկում ինքնաշեն ատրճանակով կրակել է գլխին ու մահացել։

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են նաև ինքնաշեն ատրճանակը։

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, դատաձգաբանական ու մատնադրոշմային։