Արայիկ Հարությունյանը շարքային նախարարից կվերածվի սուպերնախարարի. «Ժամանակ»

Հարությունյանի ղեկավարած նախարարությանն են միացվելու մշակույթի, ինչպես նաև սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. «Ժամանակ» թերթը գրում է. «Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը շարքային նախարարից կվերածվի սուպերնախարարի՝ փաստացի ղեկավարելով երեք նախարարություն:

Երկու նախարարություն կփակվի. աշխատակիցներին հայտնել են լուծարման մասին. աղբյուր

Հարությունյանի ղեկավարած նախարարությանն են միացվելու մշակույթի, ինչպես նաև սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները:

Այս փոփոխությունները կիրականացվեն կառավարության կառուցվածքային փոփոխությունների համատեքստում»:

Հիշեցնենք, որ կառավարության կառուցվածքի վերաձևավորման արդյունքում ՀՀ նախարարությունների թիվը 17–ից կհասնի 12–ի։ Փոփոխությունների համաձայն` լուծարվելու է սփյուռքի նախարարությունը։ Տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կդառնա կապի ու բարձր տեխնոլոգիաների նախարարություն։ Տնտեսական զարգացման ու ներդրումների և գյուղատնտեսության նախարարությունները կմիավորվեն։ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը կմիանա տարածքային կառավարման ու զարգացման նախարարությանը։

Մշակույթի, սպորտի ու երիտասարդության նախարարությունները կմիավորվեն կրթության և գիտության նախարարությանը։ Որպես առանձին գերատեսչություններ շարունակելու են գործել ֆինանսների, արդարադատության, առողջապահության ու բնապահպանության նախարարությունները։