ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. «Լոռի» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ, 21 տարեկան Ջոնել Դեզիրեն ամուսնացել է հայուհի Մանեի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
««Լոռի» ՖԱ–ի ամբողջ անձնակազմը շնորհավորում է Ջոնելին և Մանեին՝ պսակադրության կապակցությամբ ու մաղթում երջանկություն, անսպառ սեր ու սպասում Desire JR-ին Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում»,– նշված է հաղորդագրության մեջ։
Դեզիրեն համարվում է Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկուներից մեկը։ Նա պարբերաբար հանդես է գալիս նաև Հաիթիի ազգային հավաքականի կազմում։