Մանվել Գրիգորյանը դուրս եկավ մեկուսարանից

Պաշտպանական կողմի միջնորդությունը բավարարել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. Րոպեներ առաջ գեներալ Մանվել Գրիգորյանը դուրս եկավ մեկուսարանից:

Նա չպատասխանեց լրագրողների հարցերին, արագ նստեց մեքենան, որը հեռացավ:

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։

Խափանման միջոց կալանքը փոխվել էր գրավի, որի չափը սահմանվել էր 25 մլն դրամ։

Պաշտպանական կողմի միջնորդությունը բավարարել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը:

ԱԱԾ-ն հունիսի 17-ին տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող, Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները: