«Ախպեր ջան» երգից մինչև Թրամփի մասին կատակներ. Դմիտրի Խառատյանը Երևանում էր

Հայտնի դերասան Դմիտրի Խառատյանը մենախոսություններ կարդաց, հայտնի երգեր կատարեց, ներկայացրեց իր հիշողություններն ու ծիծաղելի պատմություններ պատմեց` երևանցիներին նվիրելով ծով հույզեր ու իսկապես ջերմ երեկո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Կիթառ, թույլ լուսավորված բեմ ու ամբողջովին սև հագած շիկահեր։ Հանդիսատեսն ուրախանում է, երբ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Դմիտրի Խառատյանը հայերեն ողջունում է` բարև ձեզ։ Արտիստները, երաժիշտներն ու բազում երկրպագուները սպասում են ժողովրդական արտիստի ժպիտին կամ հայացքին։ Երևանում սիրելի դերասանի ստեղծագործական երեկոյին ներկա մարդիկ միշտ կհիշեն այդ օրվա ջերմությունը, հումորն ու երգերը։

«Ախպեր ջան» երգից մինչև Թրամփի մասին կատակներ. Դմիտրի Խառատյանը Երևանում էր

Նա իրեն այստեղ զգում է ինչպես տանը, և դա զգացվում է ոչ միայն անկաշկանդ պահվածքից ու շփման ազատ ոճից, այլև նրա անընդհատ կրկնած արտահայտությունից. «Չէ՞ որ ես էլ եմ հայ»։ Ամեն նման հիշատակումից հետո հանդիսատեսը լայն ժպտում է և ի նշան համաձայնության թափահարում է գլուխը։ Իսկ արտիստն ակնհայտորեն ուզում է պատմել հոգեհարազատ պատմությունները։

Դերասանը սկսում է պատմել իր ընտանիքի մասին։ Ժամանակին նա ապրում էր Ուզբեկստանում, որտեղ մեծացել է նրա հայրը։ Իսկ երբ արդեն հասուն Խառատյանն հայտնել է իր ազգությունն անձնագրային բաժնի աշխատակցին, նա զարմացել է, քանի որ երբեք շիկահեր հայ չէր տեսել։ Ապագա արտիստը չի շփոթվել ու կատակել է, որ իսկական հայերը հենց այդպիսին են` կապուտաչյա ու շիկահեր։ Հենց այս միջադեպն էլ նա միշտ պատմում է հանդիսատեսին, հատկապես, երբ դահլիճում հայեր են լինում։

Պահանջում էր «հայ» գրել խորհրդային անձնագրում. Դմիտրի Խառատյանի տարեդարձն է այսօր

Նա հիշում է նաև իր մանկության սկավառակի մասին։ Այն հաճախ էր լսում այն ընտանիքի հետ։ Սալվատորե Ադամոյի ալբոմն էր։ Այդ պահին դերասանը սկսում է երգել իր սիրելի երգը «Tombe la neige» («Ձյուն է գալիս»)։ Երևանցի հանդիսատեսն ակնհայտորեն հավանություն է տալիս այդ ընտրությանն ու սկսում է երգել։

Հանդիսատեսն ուրախանում է, երբ Խառատյանը սկսում է հայկական ձևերով դերասանական պատմություններ պատմել։ Նա խոսում է առաջին ու միակ ֆիլմից, որտեղ նա հայի դեր է կատարում։ Ռեժիսոր Միքայել Դովլաթյանը, որը նկարահանել է «Դեմքով դեպի պատը» ֆիլմը, հենց Խառատյանին էր տեսնում Անդրեաս Արշակյանի դերում։ Ճիշտ է` այն ժամանակ ստիպված եղան դերասանի մազերը մուգ գույնի ներկել։

Հենց այդ ֆիլմի նկարահանումների ժամանակ` 1988 թվականին, արտիստը ստորգետնյա ցնցումներ զգաց։ Այդ սարսափելի օր ճակատագրի բերումով նա Հայաստանում էր. արտիստը վստահ է, որ դա պատահական չէր։ Խառատյանը պատահական չի համարում նաև այն հանգամանքը, որ նրա որդին` Իվանը, սովորում է «Սպիտակ» ֆիլմը նկարահանած ռեժիսոր Ալեքսանդր Կոտտի կուրսում։

Ծանր հիշողություններից ու ապրումներից նա հանդիսատեսին շեղում է հայտնի ֆիլմերից երգերով, ապա կատարում Վլադիմիր Վիսոցկու ու Բուլատ Օկուջավայի հեղինակային երգերը։ Ի դեպ` խոսելով Օկուջավայի մասին, Խառատյանը լայն ժպտում է ու հիշում հայ–վրացական ընկերության մասին կատակը, որն անվանում են «Georgio Armania»։ Դահլիճը բարձր ծիծաղում է։

«Ախպեր ջան» երգից մինչև Թրամփի մասին կատակներ. Դմիտրի Խառատյանը Երևանում էր

Հանդիսատեսին էլ ավելի ծիծաղեցնելու համար նա ուրախ պատմություն է պատմում. քիչ էր մնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նույն ֆիլմում նկարահանվեր։ Պարզվում է` ապագա նախագահը թույլատրել է անվճար ֆիլմ նկարահանել «Թաջ Մահալ» ժամանցային կենտրոնում Ատլանտիկ Սիթիում։ Թրամփը դրա դիմաց միայն մի խնդրանք է ունեցել` նկարահանվել փոքր էպիզոդում, սակայն ռեժիսոր Լեոնիդ Գայդայը մերժել է նրան։

«Ախպեր ջան» երգից մինչև Թրամփի մասին կատակներ. Դմիտրի Խառատյանը Երևանում էր

«Գայդայն ասաց. «Ինձ մոտ նկարահանվում են Անդրեյ Մյագկովը, Արմեն Ջիգարխանյանը, Լեոնիդ Կուրավլյովը, Դմիտրի Խառատյանը, իսկ ո՞վ է Թրամփը։ Ես նրան չեմ էլ ճանաչում»։ Դա հեռատես քայլ չէր, քանի որ հիմա կարող էինք ասել, որ Թրամփը մեր ֆիլմից է հայտնի դարձել», – ասում է դերասանը`էկրանին ցույց տալով ֆիլմը, որտեղ տիտրերում շնորհակալության խոսքեր են գրված Թրամփին։

«Ախպեր ջան» երգից մինչև Թրամփի մասին կատակներ. Դմիտրի Խառատյանը Երևանում էր

Կարծես այստեղ կարելի էր վերջակետ դնել ու գնալ, բայց Խառատյանը երկրպագուների համար անակնկալ էր պատրաստել։ Դահլիճից ընտրված բախտավորները` Մարիանան ու Աննան, հերթով մասնակցեցին դերասանի էքսպրոմտին։ Հանդիսատեսը հիացած է, աղջիկները ոգեշնչված, արտիստը` գոհ։ Սակայն սա դեռ ամենը չէ։ Խառատյանի երեկոն չի կարող չավարտվել առանց «Гардемарины, вперед!» հայտնի ֆիլմի «Не вешать нос» հիթի, որը դերասանը կատարում է ոչ թե մենակ, այլ դահլիճից բարձրացած «ախպեր ջանի» հետ։

«Ախպեր ջան» երգից մինչև Թրամփի մասին կատակներ. Դմիտրի Խառատյանը Երևանում էր

Հանդիսատեսը հոտնկայս էր ծափահարում, ու նաև արտիստի համար անակնկալ կար։ Երևանի քաղաքապետարանը նրան անսպասելի նվեր մատուցեց`Հայաստանի մայրաքաղաքի հիմնադրման մասին սեպագիր արձանագրության կրկնօրինակը։ Եթե հայկական անձնագիր չունի, թող գոնե Երևանի «անձնագրի» պատճենն ունենա։ Դերասանն ուրախ է։ Նա խոստանում է, որ իր տանը նկարահանված հարցազրույցների ժամանակ այն իր մեջքի հետևում կլինի։