Որպես կարգին մարդ` մի օր պիտի ամուսնանամ. Պուտին

ՌԴ նախագահն ամենամյա ասուլիսի ժամանակ պատասխանեց անձնական հարցին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր խոսեց ամուսնության մասին։

Ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը Ռուսաստանի նախագահին հարցրեց` երբ է ամուսնանալու և ում հետ։ Ի պատասխան Պուտինը հետաքրքրվեց` արդյո՞ք հարց տվողն ամուսնացած է։ Լրագրողը դրական պատասխանեց։

«Նա ամուսնացած է և ուզում է, որ ես ինձ իր պես զգամ», – կատակեց Պուտինը։

Դահլիճում ներկա լրագրողները ծիծաղեցին։

«Որպես կարգին մարդ` մի օր պիտի դա անեմ», – ավելացրեց Պուտինը։

Նրա պատասխանին հաջորդեցին լրագրողների ծափերը։