Մատուցող շները հրաշքներ են գործում Շանհայի սրճարանում. տեսանյութ

Շանհայի սրճարաններից մեկի մատուցողները կորգի ցեղատեսակի շներն են։
Sputnik

Կենդանիներին հագցրել են QR ծածկագրով հատուկ հագուստ, որը թույլ է տալիս այցելուներին պատվերներ անել և վճարել։

Ինքնատիպ գաղափարի հեղինակը սրճարանում աշխատող մատուցողներից մեկն է։

Կորգին ոչ միայն տնտեսում է անձնակազմի ժամանակը, այլ նաև բարձրացնում է հյուրերի տրամադրությունը։