«Շնորհավոր Սուրբ ծնունդ». Ձմեռ պապն ու Սանտա Կլաուսը հանդիպեցին տոների նախօրեին

«Նույամաա» և «Բրուսնիչնոյե» սահմանների հատման կետում հրաշագործների հանդիպումն արդեն ավանդույթ է դարձել։ Այս հանդիպումն ուրախացնում է մարդկանց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. Վելիկի Ուստյուգից ռուսաստանցի Ձմեռ պապն և ֆիննական սուրբծննդյան հրաշագործ Յոուլուպուկկին հանդիպել են հինգշաբթի «Նույամաա» և «Բրուսնիչնոյե» սահմանների հատման կետում, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ֆինլանդիայի սահմանապահ ծառայությանը։

Ձմեռ պապ, սմարթֆոն բեր. խորհրդային սահնակը չդիմացավ iРhone 7-ի մրցակցությանը

«Ձմեռ պապն ու Սանտա Կլաուսը (Յոուլուպուկկի - խմբ.) ջերմ հանդիպում են ունեցել ռուս–ֆիննական սահմանին։ «Նույամաա» և «Բրուսնիչնոյե» սահմանների հատման կետում հանդիպելն արդեն ավանդույթ է դարձել։ Նրանց հանդիպումն ուրախացնում է մարդկանց աշխարհի մի շարք երկրներում։ Շնորհավոր Սուրբ ծնունդ», – գրված է սահմանապահների հաղորդագրության մեջ։

Ողջույնի խոսքերով և նվերներով փոխանակվելուց ու ստեղծագործական կոլեկտիվների ելույթներից հետո Ձմեռ պապն ու Յոուլուպուկկին ավանդույթի համաձայն գնացել են Լապինրանտա ֆիննական քաղաքը, որտեղ հանդիպել են տեղի բնակիչներին։ Սպասվում է, որ ռուս Ձմեռ պապը այդտեղից կմեկնի Վիբորգ։

«Շնորհավոր Սուրբ ծնունդ». Ձմեռ պապն ու Սանտա Կլաուսը հանդիպեցին տոների նախօրեին