Բալասանյան. «2019–ին Գյումրիում կվերանորոգենք 33 փողոց»
© Sputnik
«2019 թվականին շատ գործ ունենք անելու։ Զգուշացնում ենք քաղաքի բնակիչներին՝ անհարմարություններ ենք ստեղծելու, եթե 2018 թվականին 12 փողոց քանդեցինք, հաջորդ տարի քանդելու ենք 33–ը, բայց դրանք կառուցվելու են: Քաղաքը պետք է դարձնենք տուրիստական այն քաղաքը, որը բոլորս ուզում ենք»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը։
Նրա խոսքով` ավելանալու է նաև լուսավորությունը, կփորձեն ավելացնել տրանսպորտային միջոցների քանակը, լավացնել աղբահանությունը։