Դիանա Գասպարյանին վերագրվող տեսանյութերը ոստիկանությունը համարել է պոռնկագրաֆիկ

Ոստիկանությունը գործն արդեն ուղարկել է Քննչական կոմիտե։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. Որոշ ժամանակ առաջ համացանցում տարածված էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանին վերագրվող տեսանյութերը ՀՀ ոստիկանությունը համարել է պոռնկագրաֆիկ։

Այս մասին Sputnik Արմենիային ասացին Ոստիկանության մամուլի ծառայությունից։

Հայաստանում կանայք ավելի հաճախ են դիտում պոռնոկայքեր, քան տղամարդիկ

«Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այսինքն՝ «պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ, այդ թվում՝ տպագիր հրատարակություններ, կինոյի և տեսաֆիլմերի նյութեր, պատկերներ կամ պոռնկագրական բնույթի այլ առարկաներ տարածելը, գովազդելը, իրացնելը, ինչպես նաև այդ նպատակով պատրաստելը»»,–ասացին ոստիկանությունից։

Ոստիկանությունը գործն արդեն իսկ ուղարկել է Քննչական կոմիտե։

Նշենք, որ Դիանա Գասպարյանի կերպարի հետ կապված պոռնոգրաֆիկ նյութերը համացանցում սկսեցին շրջանառվել դեռ այն ժամանակ, երբ նա Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար էր և առաջադրվել էր Էջմիածնի քաղաքապետի թեկնածու։