ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը քաղաքական կարիերան ավարտելուց հետո մտադիր է զբաղվել գիտամանկավարժական աշխատանքով, մասնավորապես՝ դառնալ Վանաձորի մանկավարժական համալսարանի ռեկտոր: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։
Ըստ պարբերականի` այս տարբերակը կարող է ողջունել նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Նկատենք, որ Փաշինյանի կառավարությունը հարկային արտոնություններ տվեց Բաղդասարյանի հակակարկտային ցանցերի արտադրամասին՝ դրանով նպաստելով նրա բիզնես-իմպերիայի ընդլայնմանը»,- գրում է թերթը:
Հիշեցնենք, որ Բաղդասարյանը ծնվել է Վանաձորում։