Տնտեսագիտական համալսարանի ռեկտորը հրաժարական է տվել. նրան կփոխարինի 32–ամյա պրոֆեսորը

Կորյուն Աթոյանը իր սեփական դիմումի համաձայն է ազատվել է ռեկտորի պաշտոնից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. Այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը և, սեփական դիմումի համաձայն, ազատվել է ռեկտորի պաշտոնից։

«Նրանց զոհ էր պետք, այդ զոհը ես էի». Հանրային ռադիոյի տնօրենը`իր հրաժարականի մասին

Այս մասին հայտնել է ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնի պետ Արթուր Բաղդասարյանը։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել նույն բուհի դասախոս Ռուբեն Հայրապետյանը։ Նշենք, որ նա 32 տարեկան է։

Ռուբեն Հայրապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ շնորհակալական խոսքեր հայտնելով իր ուսանողներին։

Նշենք, որ Կորյուն Աթոյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնը զբաղեցնում է 2011 թվականից: Նա տնտեսագիտության դոկտոր , պրոֆեսոր։