ՀՀ–ն ՌԴ–ի հետ հարաբերությունները կառուցում է ինքնիշխան իրավահավասարության սկզբունքի վրա

Հայաստանը մյուս երկրների հետ հարաբերությունները չի կառուցում ինչ–որ մեկի դեմ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. Հայ–ռուսական հարաբերությունները կառուցվում են ինքնիշխան հավասարության սկզբունքների վրա։ Այսօր հրավիրված ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

«Ռուսաստանի հետ հարաբերությունները կառուցվել են, կառուցվում են և կկառուցվեն ինքնիշխան իրավահավասարության սկզբունքի վրա։ Մեր օրակարգում ես այլ սկզբունքի մասին չեմ լսել», – ասաց Նաղդալյանը։

Նրա խոսքով` Հայաստանը մյուս երկրների հետ հարաբերությունները չի կառուցում ինչ–որ մեկի դեմ։