Հայաստանի փոխոստիկանապետի բնակարանը թալանել են. ԶԼՄ

Ոստիկանությունում խոստացել են դեպքի մասին տեղեկություն հայտնել ավելի ուշ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Այսօր թալանել են ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի բնակարանը: Այս մասին հայտնում է Factor.am–ը։

«Այս պահին ոստիկանության բազմաթիվ աշխատակիցներ Մալաթիա-Սեբաստիայում գտնվող նրա բնակարանում են»,– գրում է պարբերականը:

Տեղեկությունը փորձել են ճշտել Ոստիկանությունից, սակայն գերատեսչությունում նշել են, որ լուրի վերաբերյալ տեղեկություն կհաղորդեն շատ ավելի ուշ։