ՌԱԴԻՈ

Ջանջուղազյան. «Մենք չենք պատրաստվում հարկային միջոցներն օգտագործել պարտքը մարելու համար»

ՀՀ Ֆինանսների նախարարությունն այսօր ներկայացրել է «2019թ.-ի փոխառությունների ծրագիրը», որի համաձայն 2019թ.-ին Հայաստանի արտաքին պարտքը կավելանա 490 մլն դոլարով։
Sputnik
Ջանջուղազյան. «Մենք չենք պատրաստվում հարկային միջոցներն օգտագործել պարտքը մարելու համար»

Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը լրագրողներին հայտնել է, թե ինչպես է կառավարությունը պատրաստվում կառավարել արտաքին պարտքը։

«Եթե մենք ունենք պետական բյուջե, որն ունի պակասուրդ, այդ պակասուրդի ֆինանսական աղբյուրը ո՞րն ենք պատկերացնում։ Փոխառու միջոցները»,– ասաց Ջանջուղազյանը։

Դիտարկմանը, թե քաղաքական գործիչները հայտարարում են, որ «օլիգարխներին լավ թափ տալով կարելի է այդքան գումար գտնել, նախարարի պաշտոնակատարն արձագանքեց. «Ինչքան ուզում եք, լավ թափ տվեք, մենք չենք պատրաստվում հարկային միջոցներն օգտագործել պարտքը մարելու համար»։

Ատոմ Ջանջուղազյանի խոսքով` Հայաստանի արտաքին պարտքի կառավարման լավագույն տարբերակն այն կլինի, երբ տնտեսությունն ավելի արագ կաճի, քան արտաքին պարտքը։