ՌԱԴԻՈ

Սարգսյան. «Եթե հավաքվեն շատ ստորագրություններ, կողմ կլինեմ քաղաքապետի հրաժարականին»

«Իմ հրաժարականի հետ կապված ես որևէ ինֆորմացիայի չեմ տիրապետում»։ Sputnik Արմենիայի եթերում, մեկնաբանելով իր հրաժարականի մասին լուրերը, ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։
Sputnik
Սարգսյան. «Եթե հավաքվեն շատ ստորագրություններ, կողմ կլինեմ քաղաքապետի հրաժարականին»

«Ինչ վերաբերվում է Արարատի քաղաքապետի դեմ ձևավորված բողոքին, ինքն անձամբ ասել է բողոքող երիտասարդներին` բերեք 4000 ստորագրություն, և ես պատրաստ եմ հրաժարական տալ»,–ասաց Սարգսյանը։

Մարզպետը նորմալ է համարում բողոքի ակցիաների կազմակերպումը և հավելում, որ եթե հավաքվեն բազմաթիվ մարդկանց ստորագրություններ, որոնք պահանջում են ղեկավարի հրաժարականը, ինքը կողմ կլինի հրաժարականին։

Գարիկ Սարգսյանը իր պաշտոնավարման 6 ամսվա ընթացքում Արարատի քաղաքապետի աշխատանքը գնահատում է բավարար, բայց նշում, որ գնահատական պետք է տան ոչ թե մարզպետը կամ համայնքի ղեկավարը, այլ մարզի բնակիչները։