ԱԳՆ–ն մեկնաբանեց Հայաստանի և Ադրբեջանի քաղավիացիայի կոմիտեների ղեկավարների հանդիպումը

ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը խոսեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանի և նրա ադրբեջանցի գործընկերոջ հանդիպման մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի Քաղացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանի հանդիպումն ադրբեջանցի գործընկերոջ հետ նախատեսված չի եղել։ Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն այդ մասին ասաց այսօր` մեկնաբանելով ԶԼՄ–ների տեղեկությունները։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել. ԱԳՆ

Երեկ հայկական մամուլը գրեց, որ Եվրոպա կատարած գործուղման ժամանակ Ռևազյանը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել իր ադրբեջանցի գործընկերոջ հետ։

Նաղդալյանը նշեց, որ, կառավարության ղեկավարի որոշման համաձայն, բարձրաստիճան պաշտոնյաները բոլոր ծրագրված գործուղումներն ու հանդիպումները համաձայնեցնում են ԱԳՆ–ի հետ։

«Ինչպես արդեն նշել է Ռևազյանը, այդ հանդիպումը նախատեսված չի եղել, տեղի է ունեցել «ոտքի վրա»։ Հետևաբար դա չէր կարող նախօրոք համաձայնեցված լինել ԱԳՆ–ի հետ», – ասաց արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։

Նաղդալյանը հավելեց, որ այն միջոցառումներին, որոնց մասնակցել է Ռևազյանը, ներկա են եղել տարբեր երկրների ներկայացուցիչներ, և նրանց շփումը լիովին հնարավոր է։