ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը կարող է ամուսնալուծվել, գրում է RadarOnline պարբերականը` հղում անելով սեփական աղբյուրներին։
Որքան ավելի շատ է խոսում ու գործում Քանյե Ուեսթը, այդքան «Քիմն իրեն ավելի անապահով է զգում»։
«Քանյեն շարունակում է Քիմին ու իրենց ընտանիքը «կրակի» մեջ գցել, և կինը մշտապես սպառնալիքների և հետապնդումների է ենթարկվում», – պարբերականին հայտնել է աղբյուրը։
Քանյեն Twitter–ում շարունակում է իր վեճը ռեփեր Դրեյքի հետ, խնդիրներ են եղել նաև Ռիհաննայի, Թրևիս Սքոթի հետ (Քայլի Ջեների ընկեր)։ Քարդաշյանը ստիպված է լինում ամեն անգամ պաշտպանել նրան։ Այդ ամենից նա հոգնել է, և չի բացառվում, որ նրանք կամուսնալուծվեն։
«Քիմը ստիպված է կրկին ու կրկին պաշտպանել Քանյեին, նույնիսկ եթե նա համաձայն չէ ամուսնու դիրքորոշման հետ», – Radar–ին տված հարցազրույցում ասել է աղբյուրը։
Քիմը նաև ընկերներին պատմել է, որ Քանյեյի տարօրինակ պահվածքը ստիպում է իրեն վտանգված զգալ։ Նա գերադասում է «պարզապես հետևել Քանյեի ցուցումներին, և «չբարդացնել իրավիճակը»։ Սակայն երեք երեխաների մայրը, աղբյուրի խոսքով, «այլևս չի կարող այդպես շարունակել»»։