ՌԱԴԻՈ

Բաղդասարյան. «Քանի Ադրբեջանը զիջումների պատրաստակամություն չի հայտնել, մենք պետք է լռենք»

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանում է արցախյան հարցի շուրջ քննարկումների ակտիվացումը:
Sputnik
Բաղդասարյան. «Քանի Ադրբեջանը զիջումների պատրաստակամություն չի հայտնել, մենք պետք է լռենք»

Եթե կողմերը հասել են փոխըմբռնման, դա դրական է.  Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը խոսելով Ադրբեջանի արտգործնախարարի այն հայտարարության մասին, թե Միլանում Հայաստանի ԱԳ նախարարի հետ փոխըմբռնում է ձեռք բերել:

«20 տարի շարունակ մեր նպատակը հենց այն էր, որ փոխըմբռնումը լինի և խնդիրը կարգավորվի խաղաղ ճանապարհով»,- հավելեց նա:

Պատասխանելով հարցին, թե ընդհանրապես որքանով են կողմերը պատրաստ փոխզիջումների, Բաղդասարյանը շեշտեց՝ քանի դեռ Ադրբեջանը զիջումների պատրաստակամություն չի հայտնել, Հայաստանը չպիտի խոսի այդ մասին: