Մարգարով. «Պարզ է, որ Հայաստանի դիրքորոշումը լինելու է վճռորոշ»
© Sputnik
ՀԱՊԿ-ը հավաքական կազմակերպություն է և այստեղ որոշումները կոնսենսուսի շրջանակներում են կայացվում: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի պրոֆեսոր Ալեքսանդր Մարգարովը:
«Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում լինելու է վճռորոշ»,- շեշտեց քաղաքագետը:
Ալեքսանդր Մարգարովը նաև ներկայացրեց այն սցենարները, որոնք կարող են ծավալվել, եթե Հայաստանի որևէ ներկայացուցիչ կրկին չստանձնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: