Դպրաբակ գյուղի լճակից դուրս են բերել 61-ամյա քաղաքացու դի

Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղի արհեստական լճակում քաղաքացու խեղդվելու դեպքի հանգամանքները պարզվում են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 14:24-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղում՝ արհեստական լճակում, քաղաքացի է խեղդվել:

Ովքե՞ր են կողոպտել Հայաստան եկած նորվեգացի զբոսաշրջիկին. տեսանյութ

Ինչպես տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից, դին դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել ջրափրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դպրաբակ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի բակի արհեստական լճակում հայտնաբերվել է Յ. Պ.-ի (ծնված 1957 թ.) դին:

Ջրափրկարարները դին դուրս են բերել լճակից:

Դեպքի հանգամանքները պարզվում են: