Օսիպյանն էլ պետհամարանիշ ունեցավ Վրաստանում. լուսանկար

Հայաստանի ոստիկանապետը Վրաստանից կվերադառնա անվանական պետհամարանիշով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն անվանական պետհամարանիշ է ստացել Վրաստանում։ Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը։

«Օսիպյանն էլ պետհամարանիշ ունեցավ Վրաստանում»,– գրել է նա և հրապարակել անվանական պետհամարանիշի լուսանկարը։

Հիշեցնենք` Հայաստանի ոստիկանապետի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 17-ից 19-ը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան։