ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի - Sputnik. Վանաձոր քաղաքի Արցախ պուրակում կառուցվող կիսակառույց շենքի նկուղային հարկում հայտնաբերվել է տղամարդու դի:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 22:40-ի սահմաններում ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ կիսակառույցի նկուղում դիակ կա:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա նշված շինության պահակն էր, ով ընկել է շինության վերին հարկից:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Փասռի առթիվ քննչական բաժնում նյոթեր են նախապատրաստվում: