Հանրային ռադիոյի գործադիր տնօրենը հրաժարական է տվել

Հանրային ռադիոյի մի խումբ աշխատակիցները երեկ հայտարարել էին, որ գործադուլ են սկսում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը հրաժարական է տվել։ Sputnik Արմենիային այս մասին ասաց հայտնեցին ռադիոյից։

Գրիգորյանը մեզ հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց այդ տեղեկությունը։

«Չեմ մեկնաբանում»,– ասաց նա։

Երեկ Հանրային ռադիոյի մի խումբ աշխատակիցներ գործադուլ սկսելու հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ ռադիոյի գործադիր տնօրենի աթոռին Մարկ Գրիգորյանի հայտնվելուց հետո չարաշահումների ցուցակում ամենաթողությունը վերջին տեղում է:

Հիշեցնենք` Գրիգորյանն այդ պաշտոնում էր նշանակվել 2017 թվականի հունիսի 12-ին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի որոշմամբ։ Մինչ այդ եղել է գործադիր տնօրենի խորհրդականը։