Ձյան փաթիլներին այսօր էլ չսպասեք. եղանակի տեսություն

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում դեկտեմբերի 19-ին, 20-ի և 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում դեկտեմբերի 19-ին, 20-ի և 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, քաղաքի բարձրադիր վայրերում՝ թաց ձյան տեսքով։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է, որ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է, իսկ բեռնատարների համար՝ փակ:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: