Առողջապահության նախարարի նոր անուն է շրջանառվում, որին «բրթում» է Միրզոյանը. «Հրապարակ»

Թերթի տվյալներով` «Իմ քայլում» շատերի ճակատագիրն այս պահին դեռ որոշված չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. «Հրապարակ» թերթի տվյալներով` «Իմ քայլում» սպասողական են` անցողիկ տեղերում գտնվողները չգիտեն՝ պատգամավոր կդառնա՞ն, թե՞ ոչ։

«Մինչև հիմա մեզ ո՛չ կանչել, ո՛չ խոսել են, նեղ կազմով հավաքվում, պայմանավորվում են, հետո վարչության անդամներին տեղյակ են պահում, անգամ Սասուն Միքայելյանն այդ նեղ կազմում չէ»,- թերթին ասել է մեկը։

Թերթի տվյալներով` շատերի ճակատագիրն այս պահին դեռ որոշված չէ, այդ թվում՝ առողջապահության նախարար Ա․ Թորոսյանի։ «Մինչև վերջերս Թորոսյանը շատ ինքնավստահ էր, որ սոցապնախարարության հետ միավորված սուպերնախարարության գլխին ինքն է լինելու․«Մեկ ամիս առաջ իր հետ նման խոսակցություն է եղել, սակայն վերջին օրերին նախարարի նոր անուն է շրջանառվում` Միքայել Ադամյան՝ Նորք-Մարաշի սրտաբանականի տնօրենի ԺՊ-ն, որին «բրթում» է Արարատ Միրզոյանը։ Իսկ ԱԺ խմբակցության ղեկավար կդառնա Լիլիթ Մակունցը»,–գրում է թերթը: