Գյումրու դեպքը պետք չէ քաղաքականացնել. Փաշինյանը` ռուսական ռազմակայանի մասին

ՀՀ վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ Գյումրիում կնոջ սպանության համար ռուսական ռազմակայանի զինծառայողին կալանավորելու թեմային։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Եթե ռուս զինծառայողների մասնակցությամբ դեպքեր են լինում, ապա դրանցով պետք է զբաղվեն իրավապահները։ Այսօր Դիլիջանում լրագրողներին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Մենք մեր մտահոգությունները քննարկում ենք մեր գործընկների հետ, բայց իմ ասածն այն է, որ իմ կարծիքով` պրոցեսը պետք չէ անհարկի քաղաքականացնել»,– ասաց նա։

Հիշեցնենք` Գյումրիում 57 տարեկան կնոջ մահվան առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորվել է 102-րդ ռազմակայանի զինծառայողներից մեկը։

Գյումրու դեպքը չի կարելի քաղաքականացնել. դեսպանը` 102-րդ ռազմակայանի մասին

Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, որ կնոջ սպանության կասկածյալը ռազմակայանի պայմանագրային զինծառայողներից մեկն է, սակայն Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հերքեց այդ տեղեկությունը։

Ավելի ուշ զորամասի հրամանատարությունը Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսություն ներկայացուցիչների և ՀՀ ոստիկանության հետ համատեղ պարզել էր, որ ռուս զինծառայողն առնչություն չունի այդ դեպքի հետ։ Այժմ կասկածյալը մեկ այլ զինծառայող է, որը կալանավորվել է դեկտեմբերի 13-ին։