Ամուսնանալ արքայազնի և պարել Պուտինի հետ. 2018 թվականի սուպերհարսանիքները. լուսանկարներ

Sputnik

Այս տարի ամուսնացան թագուհի Եղիսաբեթ II–ի միանգամից երկու թոռները` արքայազն Հարին ու արքայադուստր Էժենին։ 2018 թ.ին ամուսնացավ նաև Ավստրիայի արտգործնախարար Կարին Կնայսլը, որի հարսանիքն ուշագրավ էր այն առումով, որ այնտեղ էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին հիշեցնում են ՌԻԱ Նովոստին։

Բազում ամուսնացողներ եղան նաև կինոինդուստրիայի ներկայացուցիչների` դերասանների ու պրոդյուսերների շարքում։ Ամենաքննարկվողների շարքում է «Գահերի խաղը» սերիալի շնորհիվ հայտնի դարձած դերասաններ Քիթ Հարինգթոնի ու Ռոուզ Լեսլիի հարսանիքը։ Ամուսնացավ նաև այնպիսի վառ զույգ, ինչպիսին է դերասանուհի Դերիլ Հանան ու ռոք–երաժիշտ Նիլ Յանգը։

1 / 14
Ամերիկացի մոդել Էմիլի Ռատակովսկին փետրվարին ամուսնացավ դերասան ու պրոդյուսեր Սեբաստիան Բիր Մակլարդի հետ։ Պարբերականները գրում էին, որ մինչ ամուսնությունը նրանք միայն մի քանի շաբաթ էին հանդիպում: Ամուսնության մասին լուրը, որը Ռատակովսկին հայտնել էր Instagram–ում, զարմացրել էր նրա երկրպագուներին, քանի որ նրա ու երաժշտական պրոդյուսեր Ջեֆ Մաջիդի բաժանության մասին հայտնի էր դարձել հարսանիքից ոչ շատ առաջ` հունվարին։
2 / 14
Հուլիսին ամուսնացավ ֆրանսիացի դերասանուհի ու երգչուհի Վանեսա Պարադին: Նրա ընտրյալը՝ ռեժիսոր Սեմուել Բանշետրին է։ Աստղերը մեկ տարի առաջ էին հայտնել, որ հանդիպում են։

Մինչ այդ Պարադին 14 տարի քաղաքացիական ամուսնության մեջ էր Ջոնի Դեպի հետ, նրանք երկու երեխա ունեն։ Զույգը բաժանվել է 2014 թվականին, ինչքով տխրեցրել է բազում երկրպագուներին։
3 / 14
Ավստրիայի արտգործնախարար Կարին Կնայսլի ու բիզնեսմեն Վոլֆգանգ Մայլինգերի հարսանիքին ներկա էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մեկ ժամվա ընթացքում նա հասցրել է գերմաներենով կենաց ասել, պարել հարսի հետ, նորապսակներին գյուղական բնապատկերով նկար, հին խնոցի ու Տուլայի ինքնաեռ նվիրել, բարեմաղթանքներ թողնել Կնայսելի ու նրա փեսայի մեքենայի վրա։
4 / 14
Գարնանը կայացավ ամերիկացի Ռիչարդ Գիրի ու նրա ընկերուհու` իսպանացի Ալեխանդրա Սիլվայի հարսանիքը։ 68–ամյա Գիրի համար դա երրորդ հարսանիքն էր. նրա 35–ամյա ընտրյալի համար` երկրորդ։ Արարողությունն անցկացվեց բուդդայական կանոնների համաձայն։ Շուտով հայտնվեց հղի Սիլվայի լուսանկարը, որում նրա փորն օրհնում է Դալայ լաման։
5 / 14
Մեծ Բրիտանիայի համար սպասելի իրադարձություններից էր արքայազն Հարիի ու ամերիկացի դերսանուհի Մեգան Մարքլի հարսանիքը։ Մեգանի հարսանեկան զգեստը բրիտանացի դիզայներ Կլեր Ուեյթ Կելերը ձեռքի գործն էր. նա Givenchy տան առաջին կին գեղարվեստական տնօրենն է։ Մեգանին խորանի մոտ տարավ արքայազն Հարիի հայրը` Չառլզը։
6 / 14
Տարեվերջը նշանավորվեց աշխարհի ամենահայտնի ամուրիներից մեկի`ամերիկացի կինոռեժիսոր Քվենթին Տարանտինոյի հարսանիքով։ Նոյեմբերի վերջին նա ամուսնացավ իսրայելացի երգչուհի ու մոդել Դանիելա Պիկի հետ։ Արարողությունը համեստ էր։
7 / 14
Դերասանուհի Պրիյանկա Չոպրան ու երգիչ Նիք Ջոնասը նույնպես համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էին։
8 / 14
Ամերիկացի դերասանուհի Գվինեթ Փելթրոուն ամուսնացավ ամերիկացի սցենարիստ, պրոդյուսեր ու ռեժիսոր Բրեդ Ֆելչակի հետ։ Փելթրոուն Instagram–ի իր էջում նշանի մատանիների լուսանկար էր հրապարակել։ 46–ամյա դերասանուհու համար սա երկրորդ ամուսնություն էր։
9 / 14
Ամերիկացի դերասանուհի Էմի Շումերը այս տարի ամուսնացավ իր ընկերոջ, շեֆ–խոհարար Քրիս Ֆիշերի հետ։ Հարսանեկան արարողությանը հրավիրված էին զույգի բարեկամներն ու հայտնի այլ աստղեր։ Արարողությունը կայացավ Մալիբուում` օվկիանոսի ափին։
10 / 14
Նոյեմբերին իր երկրպագուներից ուրախացրեց նաև «Նա Նա» խմբի հիմնադիր, պրոդյուսեր Բարի Ալիբասովն ու Լիդիա Ֆեդոսեևա–Շուկշինան։ ԶԼՄ–ները գրում էին, որ դերասանուհին ու պրոդյուսերը մտերիմ են դեռ 1995 թվականից։ Հարսը 80 տարեկան է, փեսան` 71, դերասանուհու համար սա հինգերորդ ամուսնությունն է, Ալիբասովի համար` վեցերորդ։
11 / 14
Ֆրանսիացի դերասան Վենսան Կասելն ու ֆրանսիացի մոդել Թինա Կունակին հարսանեկան արարողության ժամանակ Բիդարտում` ֆրանսիայում։
12 / 14
Ամենաքննարկվողների շարքում է «Գահերի խաղը» սերիալի շնորհիվ հայտնի դարձած դերասաններ Քիթ Հարինգթոնի ու Ռոուզ Լեսլիի հարսանիքը։
13 / 14
Պրոֆեսիոնալ ձիավար Կառլ Կուկն ու դերասանուհի Կեյլի Կուոկոն նույնպես համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում էին։
14 / 14
Ճապոնիայի Կայսերական տան նախկին արքայադուստր Այակո Մորիան ու նրա ամուսինը` Կեյ Մորիյուն տարվա երկրորդ ամուսնացող «թագավորական» զույգն էին։