Երևանում կախված տղամարդու դի են հայտնաբերել

Ոստիկանությունից տեղեկացրեցին, որ տղամարդը կլիներ մոտ 30 տարեկան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 19:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաբաջանյան և Իսակով փողոցների հատման մասում գտնվող կամրջի հատվածում հայտնաբերվել է տղամարդու կախված դի:

Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են կախված վիճակում, շուրջ 30 տարեկան տղամարդու դի: