ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Բժիշկները վիրահատել են շարժական կրկեսի աշխատակցին, որի վրա հարձակվել էր կրկեսի վագրը։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել են Օրենբուրգի մարզի առողջապահության նախարարությունում։
«Բժիշկները բազմաթիվ վնասվածքներ ու կոտրվածքներ ստացած տղամարդուն շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Օրսկի №2 հիվանդանոց։ Նրան վիրահատել են, հիվանդի վիճակը կայուն է, նա անհրաժեշտ բուժում է ստանում, բժիշկների մշտական հսկողության տակ է»,– այս մասին ասել են գերատեսչությունում։
Դեպքը տեղի է ունեցել Օրենբուրգի մարզի Օրսկ քաղաքում։ Վագրը քնած է եղել վանդակում։ 28 տարեկան երիտասարդն այդ պահին մաքրել է վանդակի հարակից տարածքը և չի նկատել, որ գիշատիչն արթնացել է։ Վագրը թաթը ձգել է, բռնել է երիտասարդի տաբատից ու ձգել իր կողմ։ Կենդանու ճիրանից երիտասարդին փրկել է կրկեսի աշխատակիցներից մեկը։